ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Իրաքի նախագահը դատապարտում է ցուցարարների նկատմամբ բռնությունները

Իրաքի նախագահը դատապարտում է ցուցարարների նկատմամբ բռնությունները
08.10.2019 | 12:35

Իրաքի նախագահ Բարհամ Սալիհը դատապարտել է ցուցարարների նկատմամբ բռնությունները, որոնց հետևանքով 100 մարդ է զոհվել մեկ շաբաթում, և հավելել է, որ հետաքննություն կսկսվի: Երեկ հեռուստաելույթում Սալիհը հայտարարել է ձեռնարկված միջոցառումների մասին, որ ուղղված են կոռուպցիայի դեմ պայքարին ու ցուցարարների պահանջով ավելի լավ աշխատանքային պայմաններ և ծառայություններ ապահովելուն:

Դիտվել է՝ 412

Մեկնաբանություններ